Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԱՄՆ-ն և, առհասարակ, ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքների չի տալու

ԱՄՆ-ն և, առհասարակ, ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքների չի տալու
13.07.2025 | 11:05

ԱՄՆ պետքարտուղարությունն օրերս արձագանքել է լուրերին այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ է ներկայացվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք կիսվելու որևէ ինֆորմացիա չունենք մամուլի hրապարակումների վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են պետքարտուղարության մամուլի ծառայությունից։

Պետքարտուղարության չեզոք, զգուշավոր արձագանքը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը, մի կողմից, չի ցանկանում առայժմ պաշտոնապես հանդես գալ որպես կոնկրետ նախաձեռնության հեղինակ, մյուս կողմից՝ փորձում է պահել դիվանագիտական դաշտը բաց հետագա զարգացումներում հնարավոր ակտիվ ներգրավման համար։

Այլ խոսքով՝ Վաշինգտոնը ձեռնպահ է մնում ուղիղ պատասխանատվությունից, չբացառելով ապագա դերակատարության հնարավորությունը։

Սա ընդգծում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր այս օրերին հիացական շեշտադրումներով արձանագրում են, որ եթե ամերիկյան լոգիստիկ ինչ-որ կազմակերպության արտապատվիրակվի Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը, դա ինքնին ենթադրում է Հայաստանին տրվելիք անվտանգության որոշակի երաշխիք Վաշինգտոնի կողմից:

Չկա նման բան և չի կարող լինել:

ԱՄՆ-ն և, առհասարակ, ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքներ չի տալու՝ Ադրբեջանից և Թուրքիայից պաշտպանվելու համար:

Վաշինգտոնը ենթադրյալ նախաձեռնությամբ լուծում է իր ստրատեգիական խնդիրը՝ Հարավային Կովկասում թուլացնում է Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը:

Թե ինչպե՞ս է առանց անվտանգության որևէ համակարգի մնացող Հայաստանը պաշտպանվելու Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր ոտնձգություններից, թերևս, կարող են իմանալ միայն արկածախնդրության անսահման պաշար ունեցող «հեղափոխականները» և նրանց պսևդոարևմտամետ սատելիտները:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ